Մահացել է ձայնասկավառակների ու ձայներիզի ժապավենի հեղինակը

94 տարեկան հասակում մահացել է հոլանդացի ինժեներ Լոդեվեյկ Օտտենսը, որը ձայներիզների ժապավենների ու ձայնասկավառաների հայտնագործության հեղինակն էր:

Ըստ Dutch news-ի, Օտտենսը մահացել է Հյուսիսային Բրաբանտում գտնվող իր տանը:

Օտտենսը 1952-ին սկսել է աշխատել Philips ընկերությունում և ութ տարի անց ղեկավարել է ընկերության արտադրության բաժինը: Դրանից մեկ տարի անց նա և իր խումբը ստեղծել է առաջին պորտատիվային ձայնագրիչը: Այնուհետև Օտտենսը հայտնագործել է ձայնասկավառակն ու ձայներիզների ժապավենը: