ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզումից

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ մեկ քաղաքացի մահացել է, յոթը՝ տուժել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են։

Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։