Վարչապետի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից», -նշվում է վարչապետի որոշման մեջ:

Հիշենենք՝ օրերս իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը։