Փոփոխություններ դատապարտյալների համար․ ի՞նչ է նախատեսվում նոր նախագծով․ Տեսանյութ

Փոփոխություններ դատապարտյալների համար․ ի՞նչ է նախատեսվում նոր նախագծով․ Տեսանյութ
Փոփոխություններ դատապարտյալների համար․ ի՞նչ է նախատեսվում նոր նախագծով․ Տեսանյութ

E-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը և դրա կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ այս նախագծի նպատակն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներ, որոնք կլինեն չկոռումպացված և քրեական ենթամշակույթից զերծ։ Գալյանի փոխանցմամբ՝ նոր նախագծում ներառված միջոցառումները խարսխված են օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության վրա։

«Մենք խնդիր ունենք ընդունելու նոր օրենսգիրք, որն այս պահին գտնվում է մշակման փուլում։ Նոր քրեակատարողական օրենսգրքի պահանջը բխում է 2015 թվականին ընդունված Սահմանադրությունից։ Բացի նոր օրենսգրքից, անհրաժեշտ է նաև մշակումներ և լրացումներ կատարել նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում։ Կարևորվում է նաև դատապարտյալների պատժի կրման բարելավումը և սրանցով պայմանավորված նախատեսվում է ՔԿՀ-ների օպտիմալացում, նորերի կառուցում ու վերանորոգում»,- մանրամասնեց Գալյանը։

Խոսելով  ՔԿՀ-ների նոր շենքերի և հների օպտիմալացման մասին՝ Գալյանը նշեց, որ ծրագրվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկներ, որտեղ կտեղափոխվեն Նուբարաշենի դատապարտյալները,  Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալները կտեղափոխեն Սևանի ՔԿՀ, Գորիսի ՔԿՀ-ն ընդհանրապես կապամոնտաժվի, իսկ դատապարտյալների հիվանդանոցի դատապարտյալներն են կտեղափոխվեն նոր կառուցվող ՔԿՀ-ի շենք։ Դատապարտյալների վերասոցիալականացման նպատկով, ըստ «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը և դրա կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» նախագծի, դատապարտյալները կներգրավվեն  վարձու աշխատանքներում, կապահովվի նաև նրանց հանրակրթության իրավունքը՝ պետության հաշվին։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։