Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը

Օգոստոսի 24-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Իլհամ Ալիևի և Կասիմ-ժոմարտ Տոկաևի դեմ առ դեմ հանդիպումը:

Տեղեկության համաձայն՝ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են տրանսկասպյան տրանսպորտային համակարգի զարգացման, Արևելք-Արևմուտք միջանցքի երթևեկության ավելացման, ինչպես նաև Ադրբեջանով ղազախական նավթի արտահանման ավելացման հետ կապված հարցեր: