ՔՊ վարչության նիստում վարչապետի հրաժարականը քննարկելու մասին լուրերը իրականության հետ աղերս չունեն․ ՔՊ խոսնակ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ տելեգրամյան անհայտ ծագման, անհայտ երկրից ղեկավարվող ալիքում հայտնված ու հայաստանյան մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ։ Կարծում ենք, որ այս ապատեղեկատվությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացիների դեմ տարվող #ինֆոտեռորի մաս»։