ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարք

Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացնելու է հետևյալ միջոցառումների շարքը.

  1. Երթ, որը սկսվում է ժամը 13.15-ին Տերյան 74 հասցեից` Հայաստանի ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի առջևից, շարունակվում է` ընդգրկելով մի քանի կենտրոնական փողոցներ, և ավարտվում է ժամը 14.45-ին Արամի 1 հասցեում` Կառավարության 3-րդ շենքի մոտ: Երթի մասնակիցները կկրեն պաստառներ և անցորդներին կբաժանեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվական թերթիկներ ու կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին այս թեմայի շուրջ:

Երթի ժամանակ անցորդներին կբաժանվեն նաև հրավիրատոմսեր` երեկոյան հիմնական միջոցառմանը մասնակից դառնալու համար:

 

  1. Հիմնական միջոցառումը կսկսի նույն օրը`ժամը 6-ին, Մոսկվա կինոթատրոնի առջև: Այնտեղ կազմակերպիչները կստեղծեն մի յուրօրինակ «Զվարճանքի կենտրոն», որը անցորդներին կառաջարկի միաժամանակ ստանալ և′ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվություն, և′ մրցանակներ, ինչպես նաև հաճելի ժամանակ անց կացնել: Միջոցառման իրականացմանը նպաստող կամավորների օգնությամբ միջոցառման մասնակիցները, որոնք հիմնականում պատահական անցորդները կլինեն, կխաղարկեն մրցանակներ` պատասխանելով թեմատիկ հարցերի:

 

  1. Իսկ երեկոյան` ժամը 20.00-ին ONE ակումբում տեղի կունենա «Ո′չ ՁԻԱՀ-ին 2011» խորագրով միջոցառում` DJ Վակցինայի մասնակցությամբ: Այն կրկին կազմակերպել է ՁԻԱՀ-ի խնդրով ջատագովության խումբը` The Laboratory-ի, One Club-ի հետ համատեղ:

Այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա խորագիրն է` «Հասնել զրոյի»:

© Medialab.am