«Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում»․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։

Այս մասին պատախանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ Խաթարված ու վտանգված է գյուղացու անդորն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի։

Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական…

Posted by Irina Yolyan on Wednesday, March 3, 2021