Փուչիկների պայթյունից տուժածներից 4-ը պլաստիկ վիրահատության են ենթարկվել

Փուչիկների պայթյունից տուժածներից 4-ը պլաստիկ վիրահատության են ենթարկվել
Փուչիկների պայթյունից տուժածներից 4-ը պլաստիկ վիրահատության են ենթարկվել

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպում–համերգի ժամանակ գազալցված փուչիկների պայթյունից տուժածներից չորսն արդեն պլաստիկ վիրահատության են ենթարկվել, իսկ 5-րդի վիրահատությունն այս պահին ընթանում է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Նա նշել է, որ վիրահատությունը կատարել է նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստան հրավիրված Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը։

Երեկ վիրահատված երկու հիվանդները, մամուլի քարտուղարի խոսքով, արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ: Նրանց վիճակը, Հունանյանի հավաստմամբ, «նորմալ» է:

Tert.am-ը հայտնում է նաև, որ հիվանդանոցներում դեռ գտնվում են 41 հիվանդ:

© Medialab.am