Արցախցիներին աջակցության գումարները կտրամադրվեն բանկային քարտերի միջոցով

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվող սոցիալական ծրագրերից առավել մատչելի կարգով օգտվելու նպատակով նախատեսվում է արցախցիներին աջակցության գումարները տրամադրվել բանկային քարտերի միջոցով։

«Դա հնարավորություն կտա խուսափել «Արցախփոստում» առկա հերթերից, ինչպես նաև ամեն ամիս աջակցությունն ստանալ քարտի միջոցով՝ առանց լրացուցիչ դիմում գրելու։

Այն քաղաքացիները, ովքեր չունեն բանկային քարտեր, խնդրում ենք ցանկացած բանկից ստանալ քարտ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Երեխաներին տրվող աջակցությունը կփոխանցվի ծնողի բանկային քարտին»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2874628819475902&id=2187899738148817