Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 303 հատ խեցգետնաորսիչ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճին հարակից բնակավայրերի ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 303 հատ խեցգետնաորսիչ:

211 խեցգետին կենդանի վիճակում բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: