Աշխարհը կորցնում է հետաքրքրությունը ուկրաինական հակամարտության նկատմամբ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը: Նա դիմել է բոլոր երկրների առաջնորդներին՝ կոչ անելով աջակցել Կիևին։

«Եվրոպայում և աշխարհում մարդիկ չեն ցանկանում մտածել պատերազմի մասին. բոլորն էլ ուզում են, որ պատերազմը շատ հեռու լինի։ Սակայն պետք է միշտ մտքում պահենք ստեղծված իրավիճակը, որ պատերազմի աշխարհագրությունը չընդլայնվի»,- ընդգծել է Զելենսկին:

Նա նաև զգուշացրել է՝ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների և սևծովյան նավահանգիստների աշխատանքի դադարեցման հետևանքով աֆրիկյան և ասիական երկրները կարող են սովի բախվել։

Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը