Կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն, որի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական, կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.

  • ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված,
  • մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի,
  • նոր և նախկինում չիրականացված։

Համադպրոցական գիտության փառատոնի ժամանակացույց.

  • հունվար 2021թ. – հայտերի ընդունում
  • փետրվար 2021թ. – ծրագրերի քննարկում
  • մարտ 2021թ. – Գիտության փառատոնի եզրափակիչ փուլ

Հայտերը կարելի է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (հեռ.094-54-24-72)՝ որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է: