Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծմանը․ Զախարովա

Մոսկվայի կարծիքով՝ Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ստեղծմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի կարգավորմանն ու վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ստեղծմանը»,- հայտարարել է նա։

Զախարովան նշել է, որ ՌԴ-ն մշտապես պատրաստակամություն է դրսևորել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դերակատարություն ունենալու համար։

«Մեր կարծիքով՝ տրամաբանական քայլ էր երկու կողմերի՝ հարաբերությունները կարգավորելու փոխադարձ ձգտմանը հասնելու նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակումը։ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է միջնորդական ջանքեր գործադրել՝ այս կարգավորման հարցում դերակատարարություն ունենալու համար»,- եզրափակել է Զախարովան։

Աղբյուր՝ Factor.am