Կարագի, ձեթի գները նվազել են, հնդկաձավարինը՝ աճել. ՄՀ նախագահ

Կարագի, ձեթի գները նվազել են, իսկ հնդկաձավարի գները բարձրացել են, որովհետև հնդկաձավարի պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մրցակցության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Մենք միշտ վերահսկում ենք բոլոր շուկաները, որոնք մեր տիրույթում են, ձվի հետ կապված գնիջեցումը, օրինակ կատարվել է այնպիսի տնտեսվարող սուբյեկտի կողմից, որը մեր տիրույթից դուրս է: Հիմա ձվի գինը կարգավորվում է: Եթե Հարության տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ», -նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով, այն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում:

«Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում են ապրանքների գները իջել, և՛ աշխարհում ապրանքների ինքնարժեքի պարագայում», -ասել է նա: