Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցը կփոխվի՞․ դատարանը հրապարակում է որոշումը․ ուղիղ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ քիչ անց կհրապարակի ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի մասով որոշումը, գրում է Factor.am-ը։