«Կյանքը քո ձեռքերում է, դու կարող ես փոխել այն, անհնարին ոչինչ չկա». Լենա Հարությունյանը ՝ հուսահատությունից մինչև հույս տվող / ԴԱՓՆԵ

Լենա Հարությունյան / Lena Harutyunyan

«Կյանքը քո ձեռքերում է, դու կարող ես փոխել այն, անհնարին ոչինչ չկա». Լենա Հարությունյանը ՝ հուսահատությունից մինչև հույս տվող –> https://daphnearmenia.com/2019/01/31/lenaarm/“Your life is in your hands, you can change it. Nothing is impossible – I changed my life” — Lena Harutyunyan: from despair to inspirer –> https://daphnearmenia.com/2019/01/30/lenaenglish/www.DaphneArmenia.com#daphne #DaphneArmenia #milrir #միլռիրLena Harutyunyan Dvm Action Studio

Gepostet von Դափնե/Daphne am Samstag, 22. Juni 2019

«Տղաս մեկուկես տարեկան էր, երբ առաջին անգամ բախվեցի իրականությանը: Պարզվեց՝ աուտիզմ ունի: Ինձ շատ մեծ փորձություն էր սպասում կյանքում: Հիասթափվեցի աշխարհից, կյանքից, բարեկամներից, ընկերներից, սեփական մորից ու հորից, անգամ ինքս ինձնից»,- պատմում է Լենա Հարությունյանը, և աչքերն արցունքով են լցվում:

Անցած 11 տարին Լենայի համար լի է եղել հուսահատությամբ, վախերով, հիասթափությամբ և անորոշությամբ:

«Փողոցում աչքերս փախցնում էի անցորդներից, ծանոթ տեսնելիս փոխում էի ճանապարհս, որ հարցեր չտան, չգիտես ինչու՝ արդարանում էի Նարեկիս համար, կարծես ինչ-որ հանցանք էի կատարել, ու թվում էր՝ բոլորն ինձ մեղադրում էին… Սակայն դրանք իմ մտքերն էին, վախերը, մերժում, փախուստ իրականությունից: Ինձ ժամանակ էր պետք հասկանալու, ընդունելու, ապրելու ու նորից սիրելու համար»,- ասում է Լենան:

Տղան մեկ տարեկան էր, երբ ամբողջովին փոխվեց՝ չէր լսում, անվանը չէր արձագանքում, անհանգիստ շարժումներ էր անում, հաճախ լացում, նույնիսկ պարզ բառեր չէր հասկանում:

Ախտորոշումն իմանալուց հետո ժպտերես, վառվռուն աչքերով և կենսախինդ Լենայի համար, ինչպես ինքն է հիշում, «կյանքը մի վայրկյանում դարձավ անիմաստ և ավարտված»: Պատմում է, որ անկարողությունն ու ցավն անմիջապես իր մեջ սպանեցին հույսի բոլոր նշույլները:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։