Լավրովի 2 սթափեցնող ուղերձները․ Արսեն Խառատյան

Լավրովի 2 սթափեցնող ուղերձները․ Արսեն Խառատյան
Լավրովի 2 սթափեցնող ուղերձները․ Արսեն Խառատյան

Հասարակական գործիչ Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունում երկու կարևոր ուղերձ կա, որոնք` հուսամ, պիտի սթափեցնեն որոշ ընդդիմախոսների.

1. Առանց Արցախի ժողովրդի մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է: Այլ կերպ ասած` Փաշինյանը ճիշտ է, Ալիևը` պետք է համակերպվի այս մտքի հետ:

2. Ռոբերտ Քոչարյանն է դուրս դրել Ղարաբաղը բանակցություններից, պնդելով, թե կարող է ներկայացնել և բանակցել հայկական երկու կողմերի դիրքից:

Հատկապես երկրորդ ուղերձի շուրջ մտացածին շահարկումներից խնդրում եմ զերծ մնալ տիկնայք եւ պարոնայք, Ռոբերտ Քոչարյանը ինքն է այս մասին ժամանակին հայտարարել համանախագահողներին և միջազգային հանրությանը:

Արձանագրում ենք ասվածն ու անցնում առաջ»։