Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարները

Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, ակցիայի մասնակիցները նշում են, որ պետությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը և պահանջում են այն:

«Հիմա մեզ պետք է մոտենա Արա Առաքելյանը, ով այդ հարցերով հանձնաժողովի նախագահն է, և պարզաբանում տա: Ոչ մեկը մեզ հետ այդ հարցով չի կապվել, ոչ մեկը պատասխան չի տվել», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Պատերազմի մի խումբ մասնակիցներ չեն հասկանում, թե ինչու մինչև օրս իրենց չեն տվել հասանելիք գումարները: