«Եվրատեսիլ 2013-ի» Հայաստանի «Միայնակ մոլորակը». «Lonely Planet»-ի հոլովակն արդեն պատրաստ է

«Եվրատեսիլ 2013-ի»  Հայաստանի «Միայնակ մոլորակը». «Lonely Planet»-ի հոլովակն արդեն պատրաստ է
«Եվրատեսիլ 2013-ի» Հայաստանի «Միայնակ մոլորակը». «Lonely Planet»-ի հոլովակն արդեն պատրաստ է

Մայիսին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային ամենամյա մրցույթում Հայաստան ներկայացնող «Դորիանս» խմբի «Lonely Planet» երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է:
«Lonely Planet» երգի հեղինակը հանրահայտ Black Sabbath ռոք խմբի կիթառահար Թոնի Յոմմին-Tony Iommi եւ «Դորիանսն» են:

Հիշեցնենք որ, 58 ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցել է վեց անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ, երգիչներ Անդրեն եւ Հայկոն 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը: Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Հիշեցնենք, որ 2011-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չի հաջողվել նվաճել եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Իսկ անցյալ տարի` 2012-ին Հայաստանը հրաժարվել է մասնակցել մրցույթին, քանի որ անց էր կացվում Բաքվում:

Այս տարվա ընտրությամբ շատերը հաղթանակի մեծ հույսեր են կապում «Դորիանսի» եւ առանձնապես խմբի մենակատար Գոռ Սուջյանի հետ:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=HzNiW1tRRpg