Ապրիլի 30-ին՝ համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 30-ին Հայաստանում համապետական շաբաթօրյակ է: Այդ մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխող աղբահանության դժվարությունները և որպես դրանց հետևանք ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը` 2022 թվականի ապրիլի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետության տարածքում կիրականացվի շաբաթօրյակ։

Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով դրա մաքրությունը։

Եկե՛ք յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում, միացե՛ք, միասին մաքրենք մեր բակը, համայքնը, շրջակա միջավայրը», -տեղեկացնում են նախարարությունից։