Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։

«Հիանալի առանձնազրույց նախագահի հետ։ Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը, Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդումը, ԵՄ հետ համագործակցությունը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,- գրել է նա։