«Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի ու ևս 13 անձի բնակարանում խուզարկություն է կատարվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում. Factor.am

Այսօր ոստիկանությունը խուզարկություն է կատարել Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպո»-ի ու ևս 13 անձի բնակարաններում։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։ Խուզարկությունները կապված են Ասատրյանի թիկնապահի սպանության դեպքի հետ։

«Հարուցված քրեական գործի շրջանակում է խուզարկությունը կատարվել՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ մասով՝ սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»,- նշեցին ՔԿ-ից։