Քաղաքապետը պատմում է, թե ինչո՞ւ Աբովյան փողոցում Գագիկ Բեգլարյանի եղբորը սրճարան բացելու թույլտվություն տվեց (Տեսանյութ)

Մաշտոցի այգում՝ նախկին կրպակների տեղում մշակութային կենտրոն է ստեղծվել ու առաջիկա օրերին էլ բացումն է լինելու: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ մասնակցելու է բացմանը: Մեր հարցին, թե ինքը որպես քաղաքապետ չէ՞ր նկատել, որ այգում նախատեսված կրպակների տեղադրումը հարմար չէր, թե՞ միայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ զբոսանքից հետո հասկացավ, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Մաշտոցի այգին բոլորիս ուզածն է, որ այգիները միշտ ծառայեն իրենց նպատակին: Մաշտոցի այգին արդեն վերականգնել ենք, մոտ ժամանակներս կլինի բացման արարողությունը եւ արդեն նկատած կլինեք՝ ինչքան մարդաշատ է այգին: Բազմիցս ասել ենք, որ Աբովյան փողոցից կտեղափոխենք Մաշտոցի պողոտա, իսկ Մաշտոցի պողոտայից էլ դա կապամոնտաժենք, այսօր արդեն ապամոնտաժել ենք»:

Քաղաքապետից նաեւ հետաքրքրվեցինք՝ Աբովյան փողոցի ճիշտ ապամոնտաժված կրպակների վայրում ինչո՞ւ է միայն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբորը թույլատրել բացօթյա սրճարան տեղադրել:Կարդալ ավելին