Մոլորակի բնակիչների սոսկ 5 տոկոսն Է լիովին պատվաստվել COVID-19-ի դեմ. Bloomberg

154 երկրներում այս պահին 781 միլիոն պատվաստում Է կատարվել COVID-19-ի դեմ: Դա թույլ Է տալիս ենթադրել, որ լիովին պատվաստվել Է մոլորակի բնակիչների ընդամենը 5,1 տոկոսը, ապրիլի 12-ին հաղորդել Է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության գնահատումներով՝ այն երկրներում, որոնց վերաբերյալ կա վիճակագրություն, պատվաստման միջին տեմպն այժմ կազմում Է օրական 17,9 միլիոն դեղաչափ: «Դա վհատեցնում Է,- ընդգում Է գործակալությունը:- Այս տեմպերով կպահանջվեն տարիներ՝ գլոբալ իմունտետի զգալի մակարդակի հասնելու համար»: Զգալի մակարդակ ասելով ենթադրվում Է բնակչության 70-ից մինչեւ 85 տոկոսը:

Bloomberg-ը նաեւ մատնանշում Է մշակված պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը. եկամուտների ամենաբարձր մակարդակով երկրներում պատվաստումն անցնում Է 25 անգամ ավելի արագ, քան եկամուտների ամենացածր մակարդակով երկրներում»: 27 ամենահարուստ պետություններին, որոնցում բնակվում Է մոլորակի բնակչության 11,1 տոկոսը, բաժին Է ընկնում COVID-19-ի դեմ պատվաստումների 39,3 տոկոսը, նշել Է գործակալությունը:

ԱՄՆ-ը բոլորից առաջ Է անցել պատվաստումների թվով. արդեն արվել Է 187 միլիոն պատվաստում, անցյալ շաբաթ միջին հաշով ներարակվել Է օրական 3,14 միլիոն դեղաչափ, նշում Է Bloomberg-ը: Այս տեմպի պահպանման դեպքում երկրում երեք ամիս անց պատվաստված կլինի բնակիչների 75 տոկոսը: Առաջին եռյակ են մտել նաեւ Չինաստանը (164,5 միլիոն պատվաստում) եւ Հնդկաստանը (104,4 միլիոն):

Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում Է 13-րդ տեղը՝ 11,6 միլիոն: Մասնագետների գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման գրեթե 31,2 միլիոն դեպք, մահացել Է 562 հազար մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը: Վաշինգտոնի նահանգի համալսարանի հետազոտողներն ապրիլի 8-ին հրապարակել են ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության իրենց կանխատեսումը. օգոտոսի 1-ին զոհերի ընդհանուր թիվը կհասնի 618,5 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: