Ինչու՞ է Թուրքիան դատապարտել Հայաստանում հեղաշրջման փորձը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Թուրքիան դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը: Թուրքերն իհարկե հիմար չեն եւ շատ լավ հետեւել ու հետեւում են ներհայաստանյան դիսկուրսին:

Ըստ այդմ լավ գիտեն, ինչը դատապարտում են եւ ինչին աջակցում, ստանում են այսպես ասած հակառակ արձագանք կամ ընկալում: Ըստ այդմ, դատապարտելով «ռազմական հեղաշրջման» փորձը, Թուրքիան իհարկե ակնկալում է դրանով ավելի խթանել այն ուժերի դիրքերը, որոնք ողջունում են փորձը:

Անկարան նրանց ձեռքին տալիս է փաստարկ, որ՝ տեսեք, պետք է անել այն, ինչին դեմ է Թուրքիան: Իհարկե չեմ կարող ասել, թե Հայաստանում այդ «փաստարկը» վճռորոշ է, բայց այն դաշտ նետելու Անկարայի քայլը՝ ակնառու: Այլապես Թուրքիան բոլորովին չուներ Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ այսպես ասած արագ արձագանքի անհրաժեշտություն: