Հայտնաբերվել է կորոնավիրուսի գլխավոր խոցելիությունը

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի գլխավոր խոցելիությունը, որը թույլ կտա դրա վրա ներգործել արդեն առկա պատրաստուկների օգնությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ստացված տվյալները Չիկագոյի համալսարանին առընթեր Փրիթցքերի անվան մոլեկուլային ինժեներիայի դպրոցի հետազոտողները հրապարակել են Science Advances հանդեսում:

«Դեղամիջոցների համար առավել գրավիչ թիրախը, հոդվածի հեղինակների համաձայն, Mpro պրոթեազան Է՝ ֆերմանտ, որը մասնակցում Է վիրուսի ռեպլիկացիոն մեխանիզմին: Ավելի վաղ բժիշկներն արդեն փորձել Էին ազդել դրա կառուցվածքի վրա եւ դրա օգնությամբ հայտնաբերել նոր կորոնավիրուսի եւ SARS-CoV-ի միջեւ տարբերությունը:

Իսկ ամերիկացի մասնագետները, իրենց հերթին, ավելի վաղ չուսումնասիրված կապ են գտել սպիտակուցի մեջ, որը կարող Է դառնալ կորոնավիրուսային վարակի բուժման նոր ռազմավարությունների մշակման բանալին:

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ միացություններից մեկը, որն առավել արդյունավետորենն Է ներգործում պրոթեազայի վրա, Էբսելենն Է՝ դեղորայքային մոլեկուլ, որն օժտված Է հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային հատկանիշով:

Հետազոտողներն ընդգծել են, որ այս գտածոն մատնանշում Է COVID-19-ի բուժման առկա ռազմավարությունների վերանայման անհրաժեշտությունը:

Վերջին տվյալների համաձայն, ախտահարվածների թվաքանակը մոտենում Է 22 միլիոնի, մահացել Է 766 հազար մարդ:

Անցյալ շաբաթ առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Մշակման մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/