Հայաստանաբնակների և սփյուռքի մեր հայրենակիցների համատեղ շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, ներդրումներ, տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ՝ Հայաստանը դարձնելով էլ ավելի զարգացած, աշխարհին կապակցված և համահունչ, որոշ դեպքերում նույնիսկ առաջանցիկ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ: «Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում։ Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները միմյանց այնքան են մոտեցել, որ շատ հաճախ դժվարանում ենք նույնիսկ մտաբերել, թե այս կամ այն մեր գործընկերն արդյոք ապրում է Հայաստանում, թե արտերկրում։ Մեր շատ հայրենակիցներ զուգահեռաբար աշխատում են, արարում, կրթում, բուժում, բիզնեսով են զբաղվում, կառուցում և նորոգում են թե Հայաստանում, թե՛ արտերկրում, և այս շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ՝ Հայաստանը դարձնելով էլ ավելի զարգացած ու աշխարհին կապակցված և համահունչ, որոշ դեպքերում նույնիսկ առաջանցիկ»,- ասաց Արշակյանը։ԱԺ փոխնախագահն արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին ասաց, որ նրանց ոչ մի քայլ, ոչ մի ներդրում, փոխանցված ոչ մի գիտելիք կամ ծառայություն անհետևանք չի մնում, բարիք է բերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ «Եվ ուրեմն եկեք մեկտեղենք մեր ջանքերը՝ կառուցելու էլ ավելի ուժեղ և զարգացած երկիր, կիրթ, առաջադեմ, հոգատար ու աշխատասեր հանրություն։ Այսօրվա օրակարգում ընդգրկված են ՀՀ անկախության, անվտանգության, ժողովրդավարության ամրապնդմանն ու համայնքային կապերի զարգացմանն առնչվող, ինչպես նաև հարցեր։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ապրում յուրաքանչյուր հայ, այս գործընթացին մասնակից լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Արշակյանը հույս հայտնեց, որ գագաթնաժողովի արդյունքները նշանակալի կլինեն և հիմք կհանդիսանան մեր ազգային ինքնության և միասնականության խորացման համար։
17.09.2024
Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ․ Հակոբ Արշակյանի ելույթը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում
նմանատիպ նորություններ
- 05.10.2024
Քննարկումներ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- 05.10.2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
- 05.10.2024
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք. վարչապետ
- 05.10.2024
Երեկ մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ․ Դիլիջան համայնքի ղեկավար
- 05.10.2024
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
- 05.10.2024
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
- 05.10.2024
«Երիտասարդի Երազանք». «Իմ Քայլը» նոր նախագծի իրականացման համար հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում
- 05.10.2024
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
- 05.10.2024
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
- 04.10.2024
Նոր տույաներ՝ չորացածների փոխարեն․ բարձրությունը դարձյալ չի համապատասխանում պայմանագրում նշվածին. Factor
- 04.10.2024
Մեկնարկում է «Հաջողակից սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակում «Երիտասարդի երազանք» նախագիծը
- 04.10.2024
Դատախազությունն իր 2 բացառիկ լիազորությամբ պետությանն է վերադարձրել 30 մլն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ
- 04.10.2024
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը
- 04.10.2024
Հայաստանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարություններին ի պատասխան
- 04.10.2024
Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ
- 04.10.2024
Հաջիևը չի կարող ասել՝ գերեզմանում հայտնաբերվածները հայեր են, ադրբեջանցիներ, թե այլ ազգերի ներկայացուցիչներ. Անդրանիկ Քոչարյան. «Ազատություն»
- 04.10.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում
- 04.10.2024
Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն նվազի Բագրատաշեն, Բավրա, Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը. ՊԵԿ
- 04.10.2024
Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ
- 04.10.2024
Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ
այլ նորություններ
- 01.03.2024
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 09.01.2020
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 31.08.2022
Թափառող շների կողմից 45 կծման դեպք չի արձանագրվել․ ԹԿՎԿ
- 16.12.2020
Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին. Արայիկ Հարությունյան
- 28.06.2024
Նորք-Մարաշ վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ժամանակավոր կդադարեցվի
- 26.04.2012
Վնասազերծվել է մինչև ատամները զինված դիմակավորված խումբ
- 06.06.2022
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը
- 17.06.2021
Կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի որևէ կարգավիճակի փոփոխություն բացառում ենք. Փաշինյան. տեսանյութ
- 02.09.2021
Ադրբեջանա-թուրքական տանդեմը կանգ չառավ արգելված միջոցների առաջ՝ իրագործելով ռազմական հանցագործություններ․ Արցախի ՄԻՊ
- 19.10.2019
Եղանակն աստիճանաբար կցրտի, սպասվում է անձրև և ամպրոպ
- 27.05.2021
Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակը
- 03.03.2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին
- 05.07.2021
Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին․ Արարատ Միրզոյանի ուղերձը
- 04.10.2021
Հետևելու ենք խաղաղության հաստատման օրակարգին և ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը դրա նկատմամբ մեծանում է. վարչապետ