Հանրապետության տարածքում ձյուն է սպասվում

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն․ տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մարտի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 19-ին, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-ի և 17-ի գիշերը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է ձյուն։ Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։

Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ: Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է:

Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով: