Իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը

Երևանի հիմնադրամ 2750-ամյայի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը: 62 տաղավարում քաղաքի բնակիչներին ու հյուրերին սպասում են ամանորյա գնումների և համտեսի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Շահումյանի անվան հրապարակում էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տաղավարներն են՝ ավանդական խոհանցով ու ձեռագործ աշխատանքներով:

Տարածքում երեխաների համար գործում է անվճար մանկական կարուսել և գնացք: Տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչև 22:00-ն: