Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել վաղը իսպանական Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Բաքուն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև թուրքական կողմը, սակայն հատկապես Բեռլինը և Փարիզն առարկել են։
«Հնգակողմ ձևաչափում ձևավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ», – ասվում է պատճառաբանությունում։
«Ազատության» դիվանագիտական աղբյուրները հաստատում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները չեն մեկնի Գրանադա։
Բաքուն Ֆրանսիային մեղադրում է հայամետության մեջ, քննադատում է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունները։