ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված ՀՀ Զինված ուժերի չորս զինծառայողների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորները մեկ րոպե լռույթմաբ հարգանքի տուրք մատուցեցին մայոր Գարուշ Համբարձումյանի, կապիտան Սոս Էլբակյանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի հիշատակին:
«Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների արդյունքում իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհվել են ՀՀ ԶՈՒ չորս զինծառայողներ: Ուզում եմ առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Հավերժ փառք հերոսներին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։