Սա կարևոր օր է ողջ հայության համար. Փաշինյանի թվիթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ելույթին արձագանքել է նաև թվիթերի իր միկրոբլոգում գրելով.

«Սա կարևոր օր է ողջ հայության համար: 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևերի համաձայն` նախագահ Բայդենը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր հաստատակամ հավատարմությունը մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանությանը»:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ ՀՀ վարչապետը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նաև նամակ էր հղել՝ ընդգծելով, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է, հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո»: