Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ժողովրդի ցանկացած ընտրությանը՝ անդրադառնալով Արևմուտքի հետ Երևանի մերձեցման մասին քննարկումներին։

«Հայաստանը մեզ շատ մտերիմ երկիր է, մեր դաշնակիցը, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամը։ Մեզ կապող մարդկային հարաբերությունները խորն են, լուրջ և վաղեմի»,- ասել է Օվերչուկը «Ռուսաստան-իսլամական աշխարհ․ ԿազանՖորում 2026» միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդին, և ինչպես բազմիցս նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան կհարգի Հայաստանի ժողովրդի ցանկացած որոշում։