«Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկի վերելակում տղամարդու դի է հայտնաբերվել․ Factor.am

Մոտ երկու ժամ առաջ «Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի վերելակում դի է հայտնաբերվել։ Ինչպես Factor.am-ին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ահազանգը ստացվել է 16։10-ին:

«Ահազանգ ենք ստացել Սեբաստիայի 141/5 հասցեից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, պարզվել է՝ մահացողը 1957 թվականին ծնված տղամարդ է։ Այս պահին համապատասխան գործողություններ են իրականացվում: Քննություն է կատարվում»,- նշեց Ջանոյանը։