Հայկ Մարությանը «Վիվասել ՄՏՍ»-ի գովազդում չի նկարահանվել քաղաքապետ ընտրվելուց հետո

Հայկ Մարությանը «Վիվասել ՄՏՍ»-ի գովազդում չի նկարահանվել քաղաքապետ ընտրվելուց հետո
Հայկ Մարությանը «Վիվասել ՄՏՍ»-ի գովազդում չի նկարահանվել քաղաքապետ ընտրվելուց հետո

Համացանցում և հայկական հեռուստաընկերություններում հուլիսի 1-ից շրջանառվում է «Վիվասել ՄՏՍ» ընկերության նոր սակագնային պլանի գովազդը: Գովազդում նկարահանվել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:  Սոցցանցերում եղան գրառումներ, որ Հայկ Մարությանը Երևանը ղեկավարելուն զուգահեռ նկարահանվում է գովազդային հոլովակներում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նա այլևս գովազդներում չի նկարահանվում: Նա այս հայտարարությունն արել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին՝ հունիսի 16-ին: Այսինքն՝ այս նոր գովազդի եթերում հայտնվելուց 15 օր առաջ:  

Այդ օրը Հայկ Մարությանը նաև ասել էր, որ գովազդները նկարահանված են շատ վաղուց՝ մինչև իր քաղաքապետ դառնալը: «Վիվասել ՄՏՍ» ընկերությունից Factor.am-ին փոխանցեցին, որ «Z» և այլ սակագնային պլանների գովազդները նկարահանվել են 2018 թվականի մարտից օգոստոսն ընկած ժամանակահատվածում:

Այսինք՝ ստացվում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրված ժամանակահատվածում գովազդներում չի նկարահանվել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Z» սակագնային պլանը, որի հոլովակում նկարահանվել է քաղաքապետը, գործարկվել է 2019 թվականի հունիսի 24-ից: Հետաքրքիր է, թե ինչու է ընկերությունը քաղաքապետի մասնակցությամբ հոլովակը շրջանառության մեջ դրել մեկ տարի անց:

Աղբյուրը՝ factor.am