Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման արդյունքների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման դրական արդյունքների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Pоссия 24-ի եթերում նա հայտնել է, որ նախօրեին արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրական կոեֆիցիենտը 15 է:

«Ինչպես ասացին բժիշկները, դա դրական արդյունք է»,- ասել է Պուտինը՝ կոչ անելով քաղաքացիներին շարունակել պատվաստվել:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը հորդորել է պահպանել բոլոր նախազգուշական միջոցառումները, կրել դիմակներ, կատարել մյուս պահանջները՝ վարակի դեմ հաջողության հասնելու նպատակով:

Պուտինը պատվաստումներ է ստացել մարտի 23-ին և ապրիլի 14-ին՝ ռուսական արտադրության պատվաստանյութերից մեկով: ՌԴ նախագահը չի հայտնել, թե որ պատվաստանյութն է օգտագործվել: