Հինգերորդ զորամիավորման ենթակա զորամասերի ավտոհավաքակայաններում ստուգումներ են անցկացվել

Հեղինակ MediaLab

Հինգերորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի կարգադրությամբ ստուգումներ են անցկացվել ենթակա զորամասերի ավտոհավաքակայաններում։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ստուգվել է ավտոմոբիլային տեխնիկայի սարքինությունը, ձմեռային պայմաններում մեքենաների տեխնիկական սպասարկման վիճակը։

Ավտոմոբիլային տեխնիկային կցագրված վարորդները ստացել են ցուցումներ մեքենաների հետագա շահագործման և ծառայության որակի բարելավման վերաբերյալ։