ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը:
Մաղթում եմ, որ մեր հաղթական ոգին ուղեկից լինի նոր սերունդներին արարելու, կրթության և գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում նոր նվաճումների և հաղթանակների հասնելու, իր տունն ու պետությունը շենացնելու ճանապարհին։
Սիրե՛ք Հայրենիքն այնպիսին, ինչպիսին այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք»: