Շատ կուզենամ՝ Հայկ Մարությանը մասնակցի, վստահ եմ՝ մեր թեկնածուն հաղթելու է. Ալեն Սիմոնյան

Ինչպե՞ս ստացվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործերը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկվեցին միայն նրա մոնոներկայացման անոնսից հետո։ Այսօր լրագրողներն հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Չչգիտեմ` ինչպես է դա ստացվել, որովհետև գործին ծանոթ չեմ։  Ձեզանից իմացա»: Դիտարկմանը, որ Մարությանը քաղաքական հետապնդման է ենթարկում, նրա վարկանիշը բարձր է և ՔՊ քաղաքապետի թեկնածուի համար մրցակից է՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Լավ, ո՞ւմ ենք մենք քաղաքական հետապնդման ենթարկում: Նախ, Հայկ Մարությանը չի հայտարարել, որ ինքը մասնակցելու է: Ես շատ կուզենամ ինքը մասնակցի, ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է: Եթե մենք քաղաքական հետապնդում չենք արել լուրջ քաղաքական գործիչների նկատմամբ, ինչի՞ եք մտածում, որ մեր նախկին գործընկերոջ… Կուսակցություն ունեցող, քաղաքական պատմություն ունեցող մարդկանց նկատմամբ ճնշումներ չեն եղել, Հայկ Մարությանի նկատմամբ ինչի՞ պիտի ճնշումներ լինեն»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։