Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահի կողմից պաշտոն ստացավ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Այս կոմիտեն ընդգրկված է նախագահին կից Ազգային խորհրդում։

Ըստ Meduza-ի, ավելի նախատեսվում էր, որ Սաակաշվիլին նշանակվելու է փոխվարչապետ բարեփոխումների գծով։ Այդ պաշտոնում նրա թեկնածությունը պետք է հաստատվեր Վերին Ռադայում, սակայն ձայների անբավարար լինելու հիմքով, հետ է կանչել նրա թեկնածությունը փոխվարչապետի պաշտոնում ներկայացնելու մասին նախագիծը։