Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում»

Լուսանկարը՝ արխիվ

Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին տեղեկանում ենք Սարգսյանի պաշտոնական գրասենյակի հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է.

«Հարգանքի տուրք՝ Հայրենիքի համար նահատակվածների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել»: