Միքայել Մելքումյանը Ատոմ Ջանջուղազյանին կոչ արեց մոտենալ ԱԺ ամբիոնին ու հրաժարական ներկայացնել

ԱԺ այսօրվա նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում է բյուջեի նախագիծը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ջանջուղազյանին կոչ արեց հրաժարական ներկայացնել ու գնալ։

«Պարոն Ջանջուղազյան, դուք միայն ֆինանսների նախարար չեք, դուք քաղաքական գործիչ եք։ Եվ կգաք այս ամբիոնի մոտ, հրաժարականը կներկայացնեք։ Պաշտոնայաները, նախարարները պետք է հերթով հրաժարական տան։ Սա սովորական օր չէ, եկել նստել եք այստեղ, թե՝ բյուջե ենք բերել։ Հենց հիմա եկեք ձեր հրաժարականը կարդացեք ու գնացեք»,- կոչ արեց Միքայել Մելքումյանը։