Պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ՝ իմ մասին զրպարտություն տարածելով․ Մարիա Կարապետյանի արձագանքը

Ազգային ժողովի պատգամավոր Իմ քայլը խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Լուսավոր Հայաստանի պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարություններին

«Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը կողմ լինելու համար։ «Պատժել»՝ զրպարտությամբ, թե իբր ես փակ նիստի ժամանակ պնդել եմ, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին, ինչը բնականաբար սուտ է։

Այս զրպարտությունը թերևս վերահաստատում է առավոտյան հայտնած իմ դիրքորոշումը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս հարցը դիտարկում է որպես քաղաքական դիվիդենտներ շահելու հարց, իսկ տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նախագահին (նկատի ունի Նաիրա Զոհրաբյանին-խմբ․) և այժմ սրընթաց ձգտում է մրցել արտախորհրդարանական որոշ խմբակների հետ։

Բարի երթ մաղթենք նրան»։