ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։


Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։


Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։

Հ․ Գ․ Այս պահին ԱՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում է խորհրդակցություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։