Ցմահ դատապարտյալը, որպես բողոքի ծայրահեղ միջոց, կարել է բերանը

Ցմահ դատապարտյալը, որպես բողոքի ծայրահեղ միջոց, կարել է բերանը
Ցմահ դատապարտյալը, որպես բողոքի ծայրահեղ միջոց, կարել է բերանը

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Հիշեցնենք, ամիսներ առաջ դատապարտյալը ես մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից:

Այս մասին տեղեկացնում է  “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” իրավական լրատվական կայքը (http://jfhr.am): 

“Այս անգամ նման քայլի դիմելու պատճառները մեզ հայտնի չեն, սակայն հայտնի են ցմահ դատապարտյալների պահման պայմանների ու նրանց նկատմամբ բացարձակ անտարբերության փաստը արդարադատության համակարգի ղեկավարության կողմից: Սա է վկայում այն բազմաթիվ բողոքներն ու դիմումները, որով ցմահ դատապարտյալները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը, սակայն ապարդյուն,-նշում է աղբյուրը:

 Ցմահ դատապարտյալները վերջին տարիներին ամբողջությամբ հայտնվել են մեկուսացման մեջ.կտրված է նրանց կապը հանրության ու լրատվամիջոցների հետ: Միակ հստակ տեղեկությունը, որ հանրությունը ստանում է ցմահ դատապարտյալների մասին, դա նրանց շարքերից աստիճանաբար հեռացող մահվան դեպքերով կոնկրետ անձինք են”:

© Medialab.am