Նախընտրական քարոզարշավ, օր երկրորդ. «Մենք բոլորս տեսնում ենք, թե ով ինչով է զբաղված»

Նախընտրական քարոզարշավ, օր երկրորդ. «Մենք բոլորս տեսնում ենք, թե ով ինչով է զբաղված»
Նախընտրական քարոզարշավ, օր երկրորդ. «Մենք բոլորս տեսնում ենք, թե ով ինչով է զբաղված»

Արդեն երկրորդ օրն է` Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, և չնայած այն կարծիքներին, թե ընտրությունները մրցակցային չեն, այնուամենայնիվ վերլուծաբանները պնդում են, որ նախագահի թեկնածուներից գործող նախագահն, այս անգամ ևս գործի կդնի դնելու վարչական լծակները:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, «Մեդիալաբի» հետ զրույցում, անդրադառնալով նախընտարական քարոզարշավին, նշեց, որ այսօր պայքար նկատելի չէ:

«Պայքարում են կամ անձինք, կամ քաղաքական ծրագրերը: Քաղաքական ծրագրերի տարբերություն ես չեմ տեսել: Չունենք մի նոր ծրագիր, որն իրոք ուշադրության արժանի է, ու կարելի է ասել, որ քաղաքականապես լրիվ ուրիշ ուժ է գալիս: Թող 7,8,17 թեկնածու խոստումներ տան, բայց էապես բան չի փոխվի: Մենք գիտենք, որ ցանկացած դեպքում իշխանության կգան մարդիկ, ովքեր կշարունակեն Հայաստանում թալանը: Այսինքն` դա էապես չի փոխում մթնոլորտը երկրում, չի փոխում շարքային ընտրողի տրամադրությունները: Մենք բոլորս տեսնում ենք, թե ով ինչով է զբաղված»,- ասում է Շաքարյանցը:

Նրա խոսքով` գործող նախագահն ունի առավելություններ, քանի որ գործի է դնելու հսկա կուսակցական, նախագահական ապարատը, բոլոր վարչական ռեսուրսները, որպեզի հասնի հաղթանակի:

«Այդ պատճառով համեմամտություն չէր կարող լինել մյուս թեկնածուների հետ, որովհետև իր հետևից չկա 2,3,4 հսկա ապարատ, որոնք ունեն քաղաքական ծրագիր, տնտեսական պլաններ»,- ասաց նա:

Խոշոր ուժերը հետ կագնեցին ընտրապայքարից, քանի որ, ըստ քաղաքագետի, պայմանավորվածություն կար Սերժ Սարգսյանի հետ:

«Դա կատարվեց այն ժամանակ, երբ դեկտեմբերի 8-ին գործող նախագահը սկզբում հանդիպեց Ծառուկյան Գագիկի հետ, հետո Դաշնակցության ղեկավարության հետ: Նրանք պետք է խոստովանեն, թե ինչ կատարվեց` կամ գործող նախագահը կամ մյուսները»,- ասաց նա:

Ինչ վերաբում է ՀԱԿ-ին, ապա քաղաքագետը կարծում է, որ Կոնգրեսի առաջնոդրը չցանկացավ երկրորդ անգամ ռիսկի դիմել ու ձախողվել:

«Նա հասկանում էր, որ եթե երկրորդ անգամ ձախողվեր, այդ դեպքում իր ձախորդ քաղաքական կյանքը կարելի էր ջնջել: Եթե չկա առաջնորդ, մնացածներն այնքան չնչին են, որ չեն կարող առաջադրվել: ՀԱԿ-ի ներքին խմորումներն էլ փաստում են, որ իրականում այդ կառույցը չդարձավ քաղաքական ուժ: Բոլորն այնտեղ հույս են ունեցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց կտանի հաղթանակի ու իրենք կսկսեն բաշխել արժեքներն ու եկամուտները»,- նշեց նա:

Նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում, հացադուլի մասին այսօր հայտարարել է նաև թեկնածուներից Պարույր Հայրիկյանը: Թեև քարոզարշավը նոր է մեկնարկել, սական թեկնածուներից Արամ Հարությունյանը հայտարարեց, որ հանում է թեկնածությունը և մեկօրյա հացադուլ հայտարարում, իսկ թեկնածուներից Արման Մելիքյանը հայտարարեց, որ դադարեցնում է նախընտրական քարոզարշավը, քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինականության հարցը:

Սերգեյ Շաքարյանցից «Մեդիալաբը» հետաքրքրվեց` նախընտրական շրջանում հացադուլը քաղաքական կատեգորիա՞ է դարձել:

Քաղաքագետը նախ հիշեցրեց, որ սովորաբար հացադուլի դիմում են ծայրահեղ դեպքում, երբ իրական պահանջ են ունենում: Իսկ թեկնածուների հացադուլն, ըստ նրա, այդ թեկնածուների` փակուղում գտնվելու գիտակցության արդյունքն է:

«Նրանք հասկանում են, որ ինչքան էլ ինքնագովազդով զբաղվեն, բոլորն էլ հասկանում են, որ դա սուտ է, թե հզոր են թեկնածուները: Թեկնածուներից որևէ մեկը ի վիճկի չէ որևէ նոր գաղափար առաջարկել: Օրինակ` թեկնածուներից մեկը խոստանում է ստեղծել 170 հազար նոր աշխատատեղ, խոստանում է արտասահմանյան ներդրումների աճ ապահովել Հայաստանում, բայց չի ասում, թե ոնց: Այսինքն` դատարկ պոպուլիզմով զբաղվողները մեկ-մեկ հացադուլի էլ են դիմում, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեն իրենց վրա»,- ասաց նա:

Քաղաքագետը կարծում է, որ հացադուլի դիմած թեկնածուները պղտորում ն քաղաքական հացադուլի հասկացությունը: Նա հիշեցնում է, որ 1988-90 թվականներին մարդիկ հացադուլի էին նստել հանուն Ղարաբաղի, քաղբանտարկյալների հացադուլն է հիշեցնում`նշելով, որ այսօր էլ «վաղուց քաղաքական մոդայից դուրս եկած մարդիկ հացադուլի միջոցով փորձում են ևս մեկ անգամ հիշեցնել` մենք կանք»:

Նշենք, որ նախագահի թեկնածուներից գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ակտիվ քարոզարշավ են անցկացնում հանրապետության բնակավայրերում: Իսկ էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը քարոզչություն չի իրականացնում: Նա հայտարարել է, որ իր նախընտրական քարոզարշավը կմերկնարկի փետրվարի մեկից:

© Medialab.am