Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

«Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը:

Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի»:

Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Ֆեյսբուքյան էջը:

https://www.facebook.com/armembiran/posts/3868076983217402?xts%5B0%5D=68.ARBB_6Brxdae1AOrIo-pAryaEVjdwMTdl9-5cQmlrBGD-qjpSM23-wvmN6RJGRfJ-USWmHvqooLyhuu63-qZ0XzHMjkr75cfRbOFcmvTlXUOPrH–yymQ6lJ8clB36yEAU1KSAwL5Br31AZoD1_4mngEmTQZ-Wx02pB5DDnlwtzkbKwAfr9Llk4cvxnO7NZPS24JQ10A4RCMF5T1kWppKRtty86vx8cQVitaVSnOyy8oWdKvcAxiTK2dNTVUzJDlNUROILIuHcWZVqHHYVJUmNOFZUyGjbQHAlqYj0YNdIr2DdlFT36ASURLnRvluY4tLoWF1x8W5UDASNDZiGdt3w&tn=-R