Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։