Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել. «ՌԻԱ-նովոստի»

Հունիսի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի, եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային առանձին շրջաններում դեէսկալացիայի վերաբերյալ հարցեր: